Չեխիայի նախագահի հասցեին սպառնալիքներ են ստացվում․ ոստիկանությունը հետաքննություն է սկսել

Չեխիայի նախագահի վարչակազմը վիրավորանքներ և սպառնալիքներ պարունակող նամակներ է ստանում, որոնց մի մասը հասցեագրված է երկրի նախագահ Պետր Պավելին․ հայտնում է Idnes լրատվական պորտալը։

«Մենք հետաքննում ենք նման երկու դեպք․ մեկը գրանցվել է 2026 թվականի փետրվարին, մյուսը՝ այս տարվա հունիսին»,- պարբերականին հայտնել է ոստիկանության ներկայացուցիչ Յան Դանեկը։

Նրա խոսքով՝ կասկածյալները կենթարկվեն քրեական պատասխանատվության պաշտոնատար անձի վրա ազդեցություն գործադրելու նպատակով սպառնալիքներ հնչեցնելու հոդվածով, որը նախատեսում է մինչև երեք տարվա ազատազրկում։

Նախագահի վարչակազմում հաստատել են, որ ստացվող նամակների մի մասը կրում է ագրեսիվ բնույթ։

Չեխական լրատվամիջոցները հիշեցնում են, որ այս տարվա սկզբին ոստիկանությունը մեղադրանք էր առաջադրել մի տղամարդու, որը սոցիալական ցանցերում Պետր Պավելի հասցեին սպառնալիքներ պարունակող մեկնաբանություն էր հրապարակել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *