Բելառուսի վրա հարձակում չի նախապատրաստվում. Պաշտպանության նախարարություն

Բելառուսի շուրջ ձևավորվում է կայուն իրավիճակ՝ առանց ագրեսիայի նշանների: Դրա մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը, հաղորդում է БелТА գործակալությունը:

«Հետևելով ՆԱՏՕ-ի երկրների զինված ուժերի գործունեությանը՝ մենք մեծ ակտիվություն չենք տեսնում: Սահմանակից երկրներում անցկացվում է զորավարժությունների նվազագույն քանակություն՝ ընդամենը մեկը, և թռիչքների նվազագույն քանակություն: Ուստի մենք համարում ենք, որ Բելառուսի շուրջ իրավիճակը կայուն է, և որևէ սպառնալիք, լարվածություն կամ հանկարծակի հարձակման նախապատրաստություն մենք չենք տեսնում»,- հայտարարել է Խրենինը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *