Մարդը, ով իր մոր անվիճելի սիրելին է եղել, իր ողջ կյանքի ընթացքում կրում է հաղթողի զգացողությունը և հաջողության հանդեպ այն վստահությունը, որոնք հաճախ հանգեցնում են իրական հաջողության։
Զիգմունդ Ֆրոյդ
Մի՛ ցանկացեք առողջություն և հարստություն, այլ ցանկացեք հաջողություն, քանի որ «Տիտանիկ»-ի վրա բոլորն էլ հարուստ էին ու առողջ, իսկ հաջողակ գտնվեցին միայն եզակիները։
Ուինսթոն Չերչիլ
Կյանքում մեծ հաջողություն է գտնել այնպիսի մարդու, ում հաճելի է նայելը, հետաքրքիր է լսելը, ում կարելի է ոգևորությամբ պատմել, ում հետ ծանր չէ լռելը, ում հետ կարելի է անկեղծ ծիծաղել, հիացմունքով հիշել և անհամբերությամբ սպասել հաջորդ հանդիպմանը։
Գաբրիել Գարսիա Մարկես
Հաջողությունը ճանապարհորդում է քաջերի հետ։
Ալեքսանդր Մակեդոնացի
Ազնիվ մարդն արժանապատվորեն սպասում է Երկնքի կամքին: Ստոր մարդը իրարանցումով սպասում է հաջողության։
Կոնֆուցիոս
Ես պինդ հավատում եմ հաջողությանը: Եվ նկատել եմ, որ որքան շատ եմ աշխատում, այնքան ավելի է նա ինձ ժպտում։
Թոմաս Ջեֆերսոն
Այն, որ դուք միշտ չէ, որ ստանում եք այն, ինչ ուզում եք, հաճախ մեծ հաջողություն է։
Դալայ-լամա XIV (1935), լամայական բուդդայականների հոգևոր առաջնորդ
Նա, ով սպասում է հաջողության, երբեք չգիտի՝ արդյոք այսօր կընթրի։
Բենջամին Ֆրանկլին