Մերձմոսկվայում Սու-57 կործանիչ է ընկել

Մերձմոսկվայի Զվենիգորոդի շրջանում Սու-57 կործանիչ է ընկել, հայտնում են «Օստորոժնո, նովոստի» պարբերականը և ուժայիններին մերձ «112» և Mash. Telegram-ալիքները։

Ականատեսների խոսքով՝ ինքնաթիռն ընկել է Զվենիգորոդի Շիխովո միկրոշրջանի և Լուցինո գյուղի միջև։ Նախնական տեղեկություններով՝ օդաչուները հասցրել են կատապուլտի ենթարկվել։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը դեռևս չի մեկնաբանել վթարի մասին լուրը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *