Ֆուտբոլային խաղից հետո Ուրուգվայում կրակել են արգենտինացի երկրպագուների ավտոբուսների վրա

Ուրուգվայում կրակ են բացել արգենտինական «Տիգրե» ֆուտբոլային ակումբի երկրպագուներին տեղափոխող ավտոբուսների ուղղությամբ։ Հարձակումը տեղի է ունեցել Մոնտեվիդեոյում՝ «Նասիոնալի»-«Կոպա Սուդամերիկանա» հանդիպումից հետո, որ ավարտվել էր արգենտինական թիմի հաղթանակով՝ 3։0։

Նախնական տվյալներով՝ անհայտ անձինք մոտոցիկլետով մոտեցել են երկրպագուներին տեղափոխող շարասյանը և առնվազն 10 կրակոց արձակել ավտոբուսների ուղղությամբ։ Միջադեպի հետևանքով՝ 57-ամյա երկրպագու հրազենային վնասվածքներ է ստացել ձեռքի շրջանում ու տեղափոխվել հիվանդանոց։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *