Վահագն Խաչատուրյանն այցելել է «Նաիրի» բժշկական կենտրոն՝ պլանային բժշկական հետազոտություններ անցնելու նպատակով․ ԲԿ

«Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «Նաիրի» բժշկական կենտրոն՝ պլանային բժշկական հետազոտություններ անցնելու նպատակով»։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին «Նաիրի» բժշկական կենտրոնից։

«Նախատեսված բոլոր հետազոտությունների և բժշկական ընթացակարգերի ավարտից հետո Հանրապետության նախագահը լքել է բժշկական կենտրոնը։ Ընդգծում ենք, որ Հանրապետության նախագահը չի հոսպիտալացվել և չի անցել ստացիոնար բուժում»,–հայտնեցին ԲԿ–ից։

Ավելի վաղ, ArmLur.am-ը՝ հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ նախօրեին ՀՀ նախագահի ինքնազգացողությունը վատացել է, ինչի հետևանքով նա նախաինֆարկտային վիճակով տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ հետազոտություններ անցնելուց հետո դուրս է գրվել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *