ՀՀ ՆԳՆ կիբեռոստիկանությունը հայտնում է հերթական զեղծարարության մասին: «Քաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ Ճանապարհային ոստիկանության անունից։
Այս հաղորդագրությունների նպատակը մեկն է` հափշտակել ձեր ֆինանսական միջոցները։Պարզապես անտեսեք դրանք, բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ. փոստը»,- նշված է հաղորդագրության մեջ։