Կուբայի արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգես Պառիլյան հայտնել է, որ կղզեպետության դեմ ամերիկյան պատժամիջոցների ընդլայնումն ուղղված է Կուբայի ողջ բնակչության վրա ճնշում գործադրելուն։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնի գործողությունները վկայում են հումանիտար ճգնաժամ հրահրելու և երկրի վրա տնտեսական ճնշումն ուժեղացնելու ձգտման մասին։ Նախարարը նաև քննադատել է կուբայական բժշկական համագործակցության դեմ սահմանափակումները՝ դրանք անվանելով հարված հումանիտար գործունեությանը։
Հուլիսի 23-ին ԱՄՆ-ը ընդլայնել է Կուբայի պատժամիջոցների ցուցակները՝ դրանցում ավելացնելով ինը ընկերություն և երկու ֆիզիկական անձ։ Վաշինգտոնը միջոցները բացատրել է պատժամիջոցները շրջանցելու, էներգետիկ ոլորտում գործունեության և կուբացի բժշկական աշխատողների շահագործման վերաբերյալ մեղադրանքներով։