Տիգրան Ավինյանն այցելել է «Արև Արենա» մանկապատանեկան ստեղծագործական ճամբար

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է «Արև Արենա» մանկապատանեկան ստեղծագործական ճամբար։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից։

«Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ մեկնարկած «Արև Արենա» մանկապատանեկան ստեղծագործական ամառային ճամբարը համախմբել է շուրջ 260 երեխաների:

Անվճար հիմունքներով կյանքի կոչվող նախագիծն այս դարձել է ստեղծարարության, նոր գաղափարների, մշակութային շփումների և մանկական ժպիտների հարթակ՝ նպաստելով պատանի սերնդի գեղագիտական դաստիարակությանն ու մշակութային ակտիվ մասնակցությանը։

7-16 տարեկան երեխաների համար նախատեսված ճամբարի կրթական ու ստեղծագործական ծրագիրը ներառում է՝ երաժշտական և վոկալ պարապմունքներ, երգչախմբային աշխատանք, թատերական և դերասանական վարպետության դասեր, կերպարվեստի և կիրառական արվեստի աշխատարաններ, ստեղծագործական խաղեր և խմբային նախագծեր, հանդիպումներ մշակույթի և արվեստի ճանաչված գործիչների հետ, համերգներ, ցուցադրություններ և բաց դասեր, այցելություններ մշակութային օջախներ։

Ճամբարի գործունեությունն իրականացվում է ոլորտի փորձառու մանկավարժների, արվեստագետների և կազմակերպիչների ներգրավմամբ»,- նշված է Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *