Երկրի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչը խոցել է անօդաչու թռչող սարք, որը ուրբաթ՝ հուլիսի 24-ին, խախտել էր Ռումինիայի օդային տարածքը։ Այս մասին X-ի իր էջում հայտնել է Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը։
Նրա խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել ժամը մոտ 11:00-ին, ամայի տեղանքում, ինչը թույլ է տվել օդաչուին կրակ բացել՝ առանց քաղաքացիական բնակչության համար սպառնալիք ստեղծելու։
Այժմ համապատասխան գերատեսչությունների մասնագետները զննում են դրոնի ընկնելու շրջանը և պարզում տեղի ունեցածի բոլոր հանգամանքները։