Իրանական բանակը պաշտպանում է երկրի տարածքը և երկրի դրոշը: Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները՝ հղում անելով Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի հայտարարությանը՝ Բանակի ազգային օրվա տոնակատարության առթիվ:
«Իսլամական բանակն այժմ, ինչպես և նախորդ երկու պարտադրված պատերազմների ժամանակ, քաջաբար պաշտպանում է իրեն պատկանող հողը, ջուրը և դրոշը, և հենվելով ժողովրդի աջակցության վրա… Իրանի ռազմածովային ուժերը պատրաստ են նոր պարտության մատնել հակառակորդներին», – ասված է հայտարարության մեջ: