Հրաժարվելու եմ պատգամավորի աշխատավարձից․ Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նարեկ Կարապետյանն իր թիմակից Դավիթ Ղազինյանի գործով՝ Հակակոռուպցիոն դատարանում տեղի ունեցած նիստից հետոո լրագրողների հետ զրույցում ասաց, որ հրաժարվելու է պատգամավորի աշխատավարձից։

Խոսելով պարգևավճարներից (ի դեպ, պարգևավճար է նաև պատգամավորի՝ «գրպանի գումար» կոչվածը՝ ամսական 250․000 դրամ- խմբգ․)՝ ընդդիմադիր գործիչն ասաց, որ ամբողջ խմբակցությունն է հրաժարվելու դրանցից։

«Այնպես չի, որ ժողովրդի համար ինչ-որ բան ենք արել Ազգային ժողովում, որ պարգևավճար ստանանք։ Եթե չեմ սխալվում, այն կարող ենք ուղղորդել բարեգորածական որևէ հիմնադրամի կամ կառույցի»,- ավելացրեց Կարապետյանը։

Բանախոսն անդրադարձավ նաև ԱԺ փոխխոսնակի՝ ընդդիմությանը հասանելիք մանդատին՝ չբացառելով, որ իրենց թեկնածուն կարող է լինել Արամ Վարդևանյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *