Հաջողությունը սովորաբար գալիս է նրանց մոտ, ովքեր չափազանց զբաղված են այն փնտրելու համար. մտքեր հաջողության մասին

Հաջողությունը վերջնական չէ, ձախողումը մահացու չէ. կարևորը շարունակելու քաջությունն է։  Ուինսթոն Չերչիլ

Ավելի լավ է ձախողվել ինքնատիպության մեջ, քան հաջողության հասնել նմանակելով։  Հերման Մելվիլ

Հաջողության ճանապարհն ու ձախողման ճանապարհը գրեթե նույնն են։ Քոլին Ռ․ Դևիս

Հաջողությունը սովորաբար գալիս է նրանց մոտ, ովքեր չափազանց զբաղված են այն փնտրելու համար։  Հենրի Դեյվիդ Թորո

Կերտեք հաջողությունը ձախողումներից։ Հուսահատությունն ու ձախողումը հաջողության տանող ամենահավաստի երկու աստիճաններն են։  Դեյլ Քարնեգի

Ոչինչ աշխարհում չի կարող փոխարինել համառությանը։ Տաղանդը չի կարող․ չկա ավելի սովորական բան, քան տաղանդավոր անհաջողակները։ Հանճարը չի կարող․ չգնահատված հանճարը գրեթե առած է դարձել։ Կրթությունը չի կարող․ աշխարհը լի է կրթված անհաջողակներով։ «Շարունակիր» նշանաբանը լուծել է և միշտ էլ լուծելու է մարդկության խնդիրները։  Քելվին Քուլիջ

Վերջնական հաջողության տանող երեք ուղի կա. առաջին ուղին բարի լինելն է: Երկրորդ ուղին բարի լինելն է: Երրորդ ուղին բարի լինելն է:  Միստր Ռոջերս

Հաջողությունը հոգեկան հանգստություն է, որն այն գոհունակության ուղղակի արդյունքն է, երբ գիտակցում ես, որ ներդրել ես առավելագույն ջանքերը՝ քո հնարավորությունների սահմաններում լավագույնը դառնալու համար։ Ջոն Վուդեն

Հաջողությունը ուզածդ ստանալն է, իսկ երջանկությունը՝ ստացածդ ուզելը։  Ու․ Պ․ Քինսելլա

Զարմանալի է, թե որքան երկարատև առավելություն են ստացել մեզ նման մարդիկ՝ պարզապես փորձելով հետևողականորեն հիմարություններ չանել, փոխանակ փորձեն շատ խելացի լինել։ Չարլի Մանգեր

Չի կարելի լինել այն երեխան, ով կանգնած է ջրային սահքուղու գագաթին և շատ է մտածում։ Պետք է սահել ցած։  Թինա Ֆեյ

Երբ ես որևէ բանի հավատում եմ, ոսկորին կառչած շան նման եմ։ Մելիլսա Մակքարթի

Եվ եկավ օրը, երբ կոկոնում փակված մնալու ռիսկն ավելի ցավոտ դարձավ, քան ծաղկելու ռիսկը։ Անաիս Նին

Այն չափանիշը, որի կողքով դու անցնում ես առանց արձագանքելու, այն չափանիշն է, որը դու ընդունում ես։  Դեյվիդ Հերլի

Ես փնտրեցի բոլոր քաղաքների բոլոր զբոսայգիներում և չգտա ոչ մի արձան՝ նվիրված հանձնաժողովներին։ Գիլբերտ Կ․ Չեստերտոն

Հաջողությունը ձախողումից ձախողում գնալն է՝ առանց էնտուզիազմը կորցնելու։ Ուինսթոն Չերչիլ

Աչքերդ ուղղիր դեպի աստղերը, իսկ ոտքերդ պահիր հողի վրա։ Թեոդոր Ռուզվելտ

Կատարելությունը անհասանելի է։ Բայց եթե ձգտենք կատարելության, կարող ենք որսալ գերազանցությունը։ Վինս Լոմբարդի

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *