Վենեսուելան դուրս է գալիս Միջազգային քրեական դատարանից

Վենեսուելան դուրս է գալիս Միջազգային քրեական դատարանից։ Այս մասին հայտնել է երկրի արտաքին գործերի նախարար Ֆելիքս Պլասենսիան։

«Վենեսուելան կարծում է, որ դատարանի գործողություններն արտացոլում են աշխարհագրական կողմնակալություն, որի հետևանքով նրա աշխատանքն անհամաչափորեն կենտրոնացվել է Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի երկրների վրա՝ ի վնաս Գլոբալ հարավի երկրների։

Այս մոտեցումը վկայում է այն մասին, որ արդարադատության միջազգային համակարգն օգտագործվում է ժողովուրդների միջև անհավասարությունը խորացնելու և նրանց ինքնորոշման ու ինքնիշխանության իրավունքն անտեսելու համար։

Այդ պատճառով մենք մերժում ենք իրավական պատերազմի այս դրսևորումը, որը հավերժացնում է վենեսուելացի ժողովրդի հետապնդումը և խորացնում այն անհավասարությունը, որը միջազգային արդարադատությունը պետք է շտկեր», — նշել է նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *