ԱՄՆ-ն կվերսկսի ռազմական գործողությունները Իրանի դեմ, եթե չհասնի «100% ցանկալիին»․ Թրամփ

ԱՄՆ-ն կվերսկսի լայնամասշտաբ ռազմական գործողությունները Իրանի դեմ, եթե չհասնի «100% ցանկալիին»:

Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ֆրանսիական LCI հեռուստաալիքի լրագրող Սոնյա Դրիդիի հետ հեռախոսազրույցում:

Լրագրողի խոսքով, որը հրապարակվել է X սոցիալական ցանցում, Թրամփը չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ պահանջներ է Վաշինգտոնը ներկայացնում Թեհրանին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Axios պորտալը հայտնել էր, որ հուլիսի 25-ի գիշերը Թրամփը կարգադրել է դադարեցնել Իրանին հասցվող ավիահարվածները, որոնք շարունակվում էին մոտ երկու շաբաթ: Պարբերականի տվյալներով՝ դա տեղի է ունեցել այն բանակցությունների ֆոնին, որոնք Օմանի ներկայացուցիչներն անցկացնում էին Թեհրանում:

Ինչպես նշում է Axios-ը, հանդիպման ընթացքում որոշակի առաջընթաց է գրանցվել Հորմուզի նեղուցով նավագնացության հնարավոր վերականգնման հարցում:

Պարբերականի կարծիքով՝ ամերիկյան հարվածների կասեցումը կարող է վկայել դիվանագիտական կարգավորման համար պայմաններ ստեղծելու ԱՄՆ վարչակազմի ձգտման, ինչպես նաև այն մասին, որ ռազմական գործողության ներկայիս մասշտաբն հասել է իր արդյունավետության սահմանին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *