Պուտինը ստորագրել է նոր օրենքներ միգրանտների և նրանց ընտանիքների մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որով միգրանտները պարտավորվում են ապահովել իրենց և իրենց ընտանիքի անդամների ապրուստը՝ բնակության տարածաշրջանում սահմանված նվազագույն կենսապահովման մակարդակից ոչ պակաս չափով։

ՌԴ նախագահը նաև ստորագրել է օրենք, համաձայն որի՝ աշխատանքային միգրանտների երեխաները 18 տարին լրանալուց հետո պարտավոր են կամ լքել Ռուսաստանի տարածքը, կամ 30 օրվա ընթացքում ձևակերպել աշխատանքի թույլտվություն (պատենտ)։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *