Բրազիլիան հետ է կանչել իր դեսպանին Արգենտինայից

Բրազիլիան Բուենոս Այրեսում իր դեսպան Ժուլիո Բիտելլիին հետ է կանչել խորհրդակցությունների համար այն բանից հետո, երբ Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը քննադատել է Բրազիլիայի նախագահ Լուիս դա Սիլվային և Բրազիլիայի Դաշնային գերագույն դատարանի դատավոր Ալեշանդրի դի Մորաեսին։

Արտաքին գործերի նախարարությունը CNN Brazil հեռուստաալիքին հաստատել է, որ այդ հայտարարությունները գնահատվում են որպես «վիրավորանք», որը ցույց է տալիս անհարգալից վերաբերմունք նախագահի, դատական համակարգի և Բրազիլիայի ժողովրդի նկատմամբ։

Դիվանագիտության մեջ դեսպանին խորհրդակցությունների համար հետ կանչելը նշանակում է վճռական բողոք մեկ այլ պետության գործողությունների դեմ։

Ավելի վաղ Արգենտինայի նախագահը Լուլային անվանել էր «բանտարկյալ», իսկ դի Մորաեսին՝ «ճաղատ տականք»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *