Ավետ Կոնջորյանին ծեծի ենթարկելու դեպքով կա ձերբակալված

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի եղբոր՝ Ավետ Կոնջորյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության և խուլիգանության հատկանիշներով: Ինչպես տեղեկանում ենք ՔԿ-ից՝ կա ձերբակալված։

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *