Չինաստանում շիմպանզեն ստվարաթղթով հովհարել է իրեն՝ կրկնօրինակելով աշխատակցին

Չինաստանի Հեբեյ նահանգի կենդանաբանական այգիներից մեկում նկարահանված տեսանյութը, որտեղ շիմպանզեն ստվարաթղթի կտորով հովհարվում է, մեծ տարածում է գտել համացանցում:

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, դիտողներին թվում է, թե կենդանին փորձում է փրկվել շոգից, սակայն կենդանաբանական այգու աշխատակիցների փոխանցմամբ՝ նրա կացարանում օդորակիչն աշխատում է, և նա պարզապես կրկնօրինակում է աշխատակիցներին:


Թամարա Քալանթարյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *