Բայդենը շարունակում է բուժում ստանալ մետաստատիկ քաղցկեղից. հիվանդությունը թուլացրել է նրան

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը շարունակում է բուժում ստանալ մետաստատիկ քաղցկեղից, իսկ հիվանդությունն ու բուժման հետևանքները նկատելիորեն ազդել են նրա առողջական վիճակի վրա։

Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ հավելելով, որ 83-ամյա Բայդենը Սպիտակ տնից հեռանալուց հետո հիմնականում շփվում է ընտանիքի անդամների, հին ընկերների և վաղեմի օգնականների նեղ շրջանակի հետ։ Նրա առօրյան այժմ կենտրոնացած է բուժման, ընտանիքի և քաղաքական ժառանգությունն ամփոփելու շուրջ։

Հիշեցնենք, որ 2025 թվականի հոկտեմբերին հայտնի էր դարձել, որ Բայդենը շագանակագեղձի քաղցկեղի բուժման շրջանակում անցել է ճառագայթային և հորմոնալ թերապիայի կուրս։


Թամարա Քալանթարյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *