Ատլանտյան օվկիանոսում ավելի քան 2.6 տոննա կոկաին է առգրավվել

Իտալիայի ֆինանսական գվարդիան (Guardia di Finanza, GdF) ավելի քան 2,6 տոննա կոկաին է առգրավել և ձերբակալել չորս անձի՝ Ատլանտյան օվկիանոսում Իսպանիայի և Պորտուգալիայի իշխանությունների մասնակցությամբ իրականացված խոշորամասշտաբ միջազգային գործողության ընթացքում, հայտնում է Euronews-ը:

Մեծածախ շուկայում խմբաքանակի արժեքը գնահատվում է մոտ 78 միլիոն եվրո:

«Նշանակման վայր հասցնելուց և մանրածախ վաճառքի համար հետագա լուծումից հետո այդ թմրամիջոցը կարող էր մոտ 500 միլիոն եվրոյի ընդհանուր շրջանառություն ապահովել»,- հայտնել է GdF-ն բեռի առգրավման մասին մամուլի հաղորդագրությունում:

Բրեշիայի կազմակերպված հանցավորության դեմ պայքարի շրջանային դատախազության համակարգվող հետաքննությունն ավարտվել է տպավորիչ դրվագով. Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի կենտրոնական հետախուզական ծառայությունը (SCICO) և Բրեշիայի ռազմաօդային-ծովային օպերատիվ  հրամանատարության աշխատակիցները օվկիանոսում go fast տիպի գերարագ փչովի մոտորանավակ են որսացել: Նավամատույցում գտնվել են ենթադրյալ չորս թմրանյութ վաճառողներ՝ Իսպանիայի երկու, Ջիբրալթարի մեկ և Ալբանիայի մեկ քաղաքացի:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *