Կատակում էր հարմար պահերին, իսկ դաշտում դառնում մեքենա. Դուգլաս Կոստան՝ Կրիշտիանուի մասին

Դոնեցկի «Շախտյորի», Մյունխենի «Բավարիայի» և Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Դուգլաս Կոստան կիսվել է պորտուգալացի լեգենդար հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ նույն թիմում հանդես գալու հիշողություններով։

Հիշեցնենք, որ Կոստան ու Ռոնալդուն միասին պաշտպանել են Թուրինի «Յուվենտուսի» գույները 2018-ից 2021 թվականներին։

«Այդ ժամանակ Կրիշտիանուն արդեն մոտ 15 տարի կայուն կերպով ահռելի քանակությամբ գոլեր էր հեղինակում։ Նրա հետ աշխատելը շատ հեշտ էր. նա սիրում էր կատակել ճիշտ պահերին, բայց հենց մտնում էր խաղադաշտ, վերածվում էր իսկական մեքենայի։

Ես շատ երջանիկ եմ, որ հնարավորություն եմ ունեցել խաղալ նրա կողքին։ Ինձ իսկապես անհավանական բախտ է վիճակվել»,- բրազիլացու խոսքերն է մեջբերում Tuttosport-ը։

Armsport

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *