Տաջիկստանում օրենքով արգելվել են հիջաբը, երկար մորուքն ու ազգային ավանդույթներին չհամապատասխանող հագուստը

Տաջիկստանում ուժի մեջ են մտել օրենսդրական փոփոխություններ, որոնցով սահմանափակվում են հիջաբի, երկար մորուքի և, իշխանությունների ձևակերպմամբ, ազգային մշակույթին չհամապատասխանող հագուստի կրումը։

Ինչպես հայտնում է DW-ն, Տաջիկստանի իշխանությունները հայտարարել են, որ նման արտաքին տեսքն ու հագուստի տարրերը չեն համապատասխանում երկրի ազգային ավանդույթներին և մշակութային արժեքներին։

Այս փոփոխությունները երկրի իշխանությունները ներկայացնում են որպես ազգային ինքնության և մշակութային ավանդույթների պահպանմանն ուղղված միջոցներ։

Թամարա Քալանթարյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *