Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Վաշինգտոն կատարած այցի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կներկայացնի Նաթանզում գտնվող միջուկային օբյեկտի հարևանությամբ տեղակայված Քոլանգ Գազ Լա լեռան վերաբերյալ հետախուզական տվյալները։ Այս մասին հայտնել է New York Post թերթը՝ հղում անելով իր աղբյուրին։
Պարբերականի տեղեկություններով՝ Իսրայելի վարչապետը մտադիր է ամերիկացի առաջնորդին փոխանցել նաև Իսլամական Հանրապետության միջուկային և հրթիռային ծրագրերի վերաբերյալ իսրայելական հետախուզության տվյալները։
Իսլամական Հանրապետության ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանի ենթադրյալ նոր միջուկային օբյեկտի վերաբերյալ Թրամփի հայտարարություններն անհիմն են, իսկ Քոլանգ Գազ Լա լեռան նկատմամբ Վաշինգտոնի կպչուն ուշադրությունը ոչ այլ ինչ է, քան ագրեսիայի, ավերածությունների և դիվերսիաների համար հորինված պատրվակ։