«Խոսքը չի վերաբերում հաշվառման առանաձնահատուկ պահանջարկ ունեցող պետհամարանիշերին։ Դրանց հետ կապված աճուրդային կանոնակարգերը գործելու են նույն կերպ, որևէ փոփոխություն չի եղել»,-տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչներում փոփոխությունների վերաբերյալ ասուլիսի մեկնարկին ասաց ՆԳՆ իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյանը՝ հորդորելով զերծ մնալ շփոթությունից։
Նա մանրամասնեց՝ հաշվառման առանաձնահատուկ պահանջարկ ունեցող պետհամարանիշերը պարունակում են 4 հատ 0 և 1 թիվ կամ 5 հատ 0։
Նախարարության հետազոտությունները ցույց են տվել, որ մեծ պահանջարկ ունեցող պետահամարանիշների թվում ընդգրկված չեն եղել որոշ համադրություններ, այս պարագայում համարանիշի մի կողմում գտնվում են միայն 0-ներ, լատինական տառերը կարող են լինել կամ նույնը կամ տարբեր, մյուս կողմում բոլոր 3 թվերը կրկնվում են կամ երեք թվերից 2-ն են կրկնվում։ Այդ համարանիշների գնային սեգմենտը սահմանվել է 250 հազարից մինչև 8 մլն դրամ։
Օրինակ, 250 հազարի սեգմենտում ավելացվել է նման համադրություն. 00+-XXY կամ ավելի հստակ 00 AB 778:
ՆԳՆ հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության պետի տեղակալ Տիգրան Գևորգյանը մանրամասնեց, որ այս պետհամարանիշները ախատեսված են այն տրանսորտային միջոցների համար, որոնց պետհամարանիշնեն ունեն 7 նիշ։ Սրանք կարելի է ձեռք բերել տրանսպորտային միջոցի հաշվառման ժամանակ՝ վճարումից հետո։
3 օրում քաղաքացիներին տրամադրվել է 224 հաշվառման համարանիշ, որի արդյունքում գոյացել է 234 մլն 400 հազար դրամ։ Ավելի շատ վաճառվել է 600 հազար դրամանոց պետհամարանիշները։ 224-ից 165-ն արդեն վաճառվել են։
ավելի վաղ ՆԳ նախարարությունից հայտնել էին, որ ուսումնասիրությունները ցույց են տվել՝ քաղաքացիների շրջանում մեծ հետաքրքրություն են ներկայացնում թվային հատվածում «0» թվեր, ինչպես նաև մեկ կամ մի քանի կրկնվող թվեր պարունակող՝ նույն կամ տարբեր լատինական տառերի համադրությամբ համարանիշերը։ Դրանք իրենց տեսքով և արժեքով որոշակիորեն տարբերվում են առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերից, սակայն մինչ այժմ դրանց առաջնային օգտագործման իրավունքի՝ առանց աճուրդի ձեռքբերման համար ամբողջական իրավական կարգավորում նախատեսված չէր։
Նոր կարգավորմամբ մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի շարքում ներառվել են նաև այն համադրությունները, որոնց թվային հատվածում առկա են «0» թվեր և մեկ կամ մի քանի կրկնվող թվեր՝ նույն կամ տարբեր լատինական տառերի համադրությամբ։
2026 թվականի հուլիսի 23-ին ուժի մեջ է մտել ՆԳ նախարարի հրամանը, որով սահմանվել են նոր չափորոշիչներին համապատասխանող մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի հատկացման գները։
Նոր չափորոշիչներին համապատասխանող համարանիշերի առաջնային օգտագործման իրավունքը ֆիզիկական և իրավաբանական անձինք կկարողանան ձեռք բերել առանց աճուրդի՝ հաստատագրված գնով։ Գները սահմանվել են 250 հազարից մինչև 8 միլիոն դրամի միջակայքում՝ կախված թվերի և տառերի համադրությունից։