ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լավատեսորեն է տրամադրված ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորության հարցում։ Այս մասին, հղում անելով Սպիտակ տան իր աղբյուրին, հայտնել է «The Wall Street Journal» պարբերականը։
Ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ Միացյալ Նահանգների ղեկավարն ու նրա թիմը պատրաստ են կառուցողական դերակատարում ունենալ հակամարտության ավարտի հարցում և համագործակցել երկու կողմերի հետ։ Պարբերականի զրուցակիցը նշել է, որ Թրամփը դրական է գնահատում խաղաղության համաձայնագրի կնքման հեռանկարները։ «The Wall Street Journal»-ը նաև ընդգծել է, որ ԱՄՆ նախագահը Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինին ասել է հակամարտությունը հնարավորինս շուտ ավարտելու իր ցանկության մասին։
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հուլիսի 24-ին հայտարարել է, որ Վաշինգտոնն, ըստ ամենայնի, Ալյասկայի գագաթնաժողովում ձեռք բերված փոխըմբռնումներից հետո ԱՄՆ-ն փոխել է Ուկրաինայի վերաբերյալ իր մոտեցումը, սակայն Ռուսաստանն, ամեն դեպքում, իր առջև դրված խնդիրները կատարելու է։