Ո՛չ Իսրայելը, ո՛չ էլ Միացյալ Նահանգները չեն կարողացել հասնել Իրանի հարցում իրենց նպատակներին․Արեֆ

Իրանը ձգտում է միջազգային խնդիրները լուծել երկխոսության միջոցով, բայց պատրաստ է վճռականորեն արձագանքել արտաքին ճնշմանը կամ ռազմական գործողությունների պարտադրմանըինչպես գրում է IRNA-ն, այդ մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը։

«Մենք պատերազմ կամ հակամարտություն չենք փնտրում, և ցանկանում ենք խնդիրները լուծել բանակցությունների միջոցով։ Սակայն, եթե մեզ պատերազմ պարտադրվի, մենք շատ արդյունավետ կպաշտպանվենք», – ընդգծել է Արեֆը։

Առաջին փոխնախագահը հավելել է, որ ո՛չ Իսրայելը, ո՛չ էլ Միացյալ Նահանգները չեն կարողացել հասնել իրենց նպատակներին Իրանի հարցում՝ մատնանշելով Իրանի ժողովրդի պատմական դիմադրողականությունն արտաքին սպառնալիքներին ու պատժամիջոցներին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *