Ուժգին երկրաշարժ Ճապոնիայում․ կան տուժածներ

Ճապոնիայի Կյուսյու կղզում՝ Կումամոտո պրեֆեկտուրայում, 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, որին հաջորդել են բազմաթիվ հետցնցումներ․ գրում է Reuters-ը։

Նախնական տվյալներով՝ տասնյակ մարդիկ տուժել են, բացի այդ՝ վնասվել են բնակելի շենքեր և ենթակառուցվածքներ, խաթարվել է տրանսպորտի աշխատանքը։

Վարչապետ Սանաե Տակաիտին հայտարարել է, որ աղետի գոտի է ուղարկվել Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի 3600 զինծառայող՝ փրկարարական աշխատանքներին աջակցելու համար։ 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *