Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Զելենսկուն և Նեթանյահուին․ մանրամասներ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օվալաձև կաբինետում ավարտել է հանդիպումները Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարոլին Լևիտը։

«Երկու հանդիպումներն էլ դրական և արդյունավետ էին», – գրել է նա X-ում:

Լևիտն այլ մանրամասներ չի հաղորդել՝ նշելով միայն, որ երկու հանդիպումներն էլ ավարտվել են:
Ավելի վաղ Նեթանյահուն հայտարարել էր, որ Թրամփի հետ քննարկելու է Իրանի շուրջ ստեղծված ճգնաժամը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *