Եմենի հութիների զինված ուժերը հայտարարել են, որ հարված են հասցրել սաուդյան NCC GHAZAL նավթային լցանավին, հայտնում է Irib-ը։
Հայտարարության մեջ նշվում է, որ նավի վրա հարձակում է իրականացվել մի քանի բալիստիկ հրթիռներով՝ Սաուդյան Արաբիայի նկատմամբ հութիների սահմանած նավարկության արգելքը խախտելու և ավելի վաղ արված նախազգուշացումներն անտեսելու համար։
Ըստ շարժման ներկայացուցիչների՝ հարվածից հետո լցանավը ստիպված է եղել լքել տարածքը և փոխել ուղեգիծը։