NYT-ն տեղեկացել է, որ Իրանը հրաժարվել է ուկրաինական նավահանգստին պատասխան հարված հասցնելու գաղափարից

Իրանական կողմը կարող էր պատասխան հարված հասցնել իրանական նավի դեմ Ուկրաինայի իրականացրած գործողության պատճառով, սակայն ակտիվ դիվանագիտական ջանքերը նպաստել են լարվածության թուլացմանը։ Այս մասին հուլիսի 28-ին հայտնել է The New York Times (NYT) պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։

«Իրանական նավի վրա կատարված հարձակման պատճառով Թեհրանը դիտարկում էր Ուկրաինայի ծովային նավահանգիստներից մեկին հարվածելու հնարավորությունը», — նշված է հրապարակման մեջ։

Աղբյուրների փոխանցմամբ՝ Իրանը կարող էր փոքր մարտագլխիկով բալիստիկ հրթիռ կիրառել՝ այդ քայլը դիտարկելով ոչ թե զգալի վնաս պատճառելու փորձ, այլ ավելի շատ որպես խորհրդանշական ազդանշան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *