Իրանի իշխանությունները մտադիր չեն Վաշինգտոնին փոխանցել հարստացված ուրան՝ չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հակառակ պնդումներին:
Այս մասին Associated Press-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի ԱԳ փոխնախարար Սայիդ Խաթիբզադեն, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Կարող եմ հավաստիացնել ձեզ, որ հարստացված նյութեր չեն մատակարարվի Միացյալ Նահանգներ: Դա անընդունելի է, և ես կարող եմ հավաստիացնել ձեզ, որ թեև մենք պատրաստ ենք դիտարկել ցանկացած մտահոգություն, որն առկա է, մենք չենք ընդունի անընդունելի տարբերակներ»,- գործակալությունը մեջբերում է Խաթիբզադեի խոսքերը։