Վերջին 42 տարվա ընթացքում առաջին անգամ Ճապոնիայի բնիկ բնակչության թվաքանակը նվազել է 120 միլիոնի շեմից։ Այս մասին փաստում են կառավարության հրապարակած վիճակագրական տվյալները։
Նախորդ տարվա համեմատ ճապոնացիների թիվը պակասել է 916 հազարով՝ կազմելով 119,736 միլիոն։ Սա 1968 թվականից ի վեր բնակչության կրճատման ամենաբարձր ցուցանիշն է։
Միևնույն ժամանակ, Ճապոնիայում բնակվող օտարերկրացիների թիվն առաջին անգամ գերազանցել է 4 միլիոնի սահմանագիծը, ինչի արդյունքում երկրի ընդհանուր բնակչությունը հասել է 123,7 միլիոնի։
Երկրում տարեցտարի խորանում է ծնելիության ռեկորդային անկումը, ինչը զուգորդվում է ազգաբնակչության ծերացմամբ։ Տեղի մասնագետների գնահատմամբ՝ ժողովրդագրական այս ճգնաժամը առաջիկայում լուրջ մարտահրավերներ է ստեղծելու Ճապոնիայի համար։ Մասնավորապես, այսօր աշխատող քաղաքացիները թոշակի անցնելիս հնարավոր է չստանան այն չափի կենսաթոշակ, որն այսօր ստանում են տարեցները։ Կանխատեսումների համաձայն՝ 2053 թվականին Ճապոնիայի բնակչությունը կհասնի մինչև 100 միլիոնի, իսկ 2065-ին՝ կհասնի 88 միլիոնի, ընդ որում՝ նրանց 38%-ը կլինեն 60-ն անց անձինք։