Որքան դրամագլուխ ունի Մայր Աթոռը, ինչ գումարներ են դուրս եկել և ուր են գնացել․ Տեր Թադեի մեկնաբանությունը

Դատախազը հաստատել է Մայր Աթոռ
Սուրբ Էջմիածնի վեց եպիսկոպոսների ու Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործով մեղադրական եզրակացությունը
և այն ուղարկել դատարան։ Հիշեցնենք, որ մեղադրյալի կարգավիճակ ունեն Տեր Մակար եպիսկոպոս
Հակոբյանը, Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը,
Տեր Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը, Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը և Տեր Վահան
եպիսկոպոս Հովհաննիսյանը։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու
արգելքը։

Գործը հարուցվել է ՀԱԵ Մասյացոտնի
թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու
մեղադրանքով։ Նույն գործով Գարեգին Բ-ի նկատմամբ ևս կիրառվել է ՀՀ տարածքը լքելու արգելք։

 Թեմայի վերաբերյալ զրուցել ենք Թալինի Սուրբ Աստվածածին
եկեղեցու հոգևոր հովիվ տեր Թադե քահանա Թախմազյանի հետ։

Նա նշեց, որ հավատքի մեջ Հիսուս
Քրիստոսը միշտ մարդուն թողնում է ընտրելու իրավունքը, ոչ մի պարագայում չի վերցնում
մարդու ձեռքից ընտրելու իրավունքը, մարդն ինքն է ընտրում ամեն ինչի մեջ, և այդ եպիսկոպոսների
ընտրությունն է դա։

Խոսելով եկեղեցու  կանոնակարգի մասին՝ տեր Թադեն ասաց, որ դրա մեջ
գրված է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրավիրում է եպիսկոպոսական ժողովներ ու ազգային
եկեղեցական ժողով և հաշվետվություն է տալիս ազգային եկեղեցական ժողովին։

«Հիմա խնդրում եմ ինձ հիշեցրեք՝
վերջին անգամ ե՞րբ է գումարվել  ազգային եկեղեցական
ժողով և եպիսկոպոսական ժողով։ Գիտեք հետաքրքիրն ինչն է՝ իրենք նույնիսկ չեն առաջնորդվում
ընդունված փաստաթղթով»,- ասաց տեր Թադեն։  

Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *