Օկուպացված Արցախում հրդեհներ են. լսվում են ականների պայթյուններ

Հրդեհներ են բռնկվել Արցախի մի քանի գյուղերի մոտակա բաց տարածքներում։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Ըստ ադրբեջանական ԱԻՆ–ի` հրդեհներ են բռնկվել Աղդամի (Ակնա), Ֆիզուլիի (Վարանդա) և Ջաբրայիլի (Ջրական) շրջանների գյուղերի մերձակայքի բաց տարածքներում։

Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ առանձին այրվող հատվածներում լսվում են հողի մեջ մնացած ռազմամթերքի պայթյուններ։ Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։

Տեսանյութը՝ այստեղ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *