Թվեր, փաստեր և ֆինանսներ․ամփոփում ենք շաբաթը Banksnews.am-ի հետ։
2026թ․ հունվար- մարտ ամիսներին առողջության համընդհանուր ապահովագրությունից օգտվել է 1 մլն 700 հզ քաղաքացի: Ամփոփելով համակարգի ներդրման 100 օրը՝ ԱՆ նախարարը նշել է՝ այս ընթացքում վիրահատվել է 68.000, ամբուլատոր հետազոտություններից օգտվել 1 մլն 386 հազար մարդ, դեղերի դուրսգրման թիվը կազմել է 458 հազար:
Ի դեպ, Կառավարության նոր որոշմամբ՝ 2027 թ. հունվարի 1–ից էլեկտրոնային ձեւաչափով աշխատող տաքսու վարորդները կդառնան առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի շահառու։
Ըստ ՀՀ ՎԿ տվյալների՝ 2026թ.-ի փետրվարին իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի պետական միասնական գրանցամատյանում գրանցվել են. Անհատ ձեռնարկատեր (Ա/Ձ)՝ 2,837,
Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)՝ 1,063,
Հասարակական կազմակերպություն (ՀԿ)՝ 23
Հայաստանյան անշարժ գույքը շարունակում է գրավել օտարերկրացիներին։ ՎԿ տվյալներով՝ 2026 թ․ հունվարին օտարերկրացիների կողմից գնված անշարժ գույքի առուվաճառքի գործարքները կազմել են 126 միավոր՝ 8․6 %- ով ավելի, քանի նախորդ տարվա հունվարին։ Ամենաշատը Հայաստանում անշարժ գույք են գնել․
Ռուսաստանից — 85 միավոր
Եվրոպայից — 23 միավոր
և ԱՄՆ –ից — 13 միավոր։
Հիմա Ադրբեջան-Հայաստան առևտրաշրջանառության թվեր։ 2025թ․ նոյեմբերից մինչև 2026 թ․ ապրիլի 15-ը ՌԴ-ից և Ղազախստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 26 հզ 295 տոննա ապրանք, իսկ Ադրբեջանից՝ 9 հզ 337 տոննա վառելիք։
Եվ վերջում․․․․Շարունակում է ավելանալ պետական պարտքը։ 2026թ.-ի փետրվարի վերջի դրությամբ այն 14․13 մլրդ դոլար է։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2025թ.-ի փետրվարի վերջի համեմատ՝ պետական պարտքն աճել է 8․5%-ով, կամ 1,107.1 մլն դոլարով։