Արա Նախշքարյանի նկատմամբ Հակակոռուպցիոն դատարանը կիրառել է տնային կալանք խափանման միջոցը

Հակակոռուպցիոն դատարանը ՀՅԴ անդամ, «Համազգային հայ կրթական ու մշակութային հիմնադրամի» Գյումրու գրասենյակի տնօրեն, արցախյան պատերազմների մասնակից, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանի նկատմամբ կիրառեց տնային կալանք խափանման միջոցը: Այս մասին հայտնել է նրա փաստաբան Հռիփսիմե Գասպարյանը, գրում է Փաստինֆոն։

««Փաստինֆոի» հաղորդմամբ՝ մեղադրող կողմը պահանջել էր որպես խափանման միջոց կիրառել 2 ամսվա կալանքը։

Հիշեցնենք, Արա Նախշքարյանի նկատմամբ քրեական վարույթ էր նախաձեռնվել հեռախոսազրույցի գաղտնալսմամբ՝ ԱԺ ընտրություններին նախորդող օրերին։

Նախշքարյանը ձերբակալվել է այսօր առավոտյան։ Գործի շրջանակում ձերբակալել են նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ուսանողուհի 21-ամյա Մ․Մ․-ն, որը եղել է «Հայաստան» դաշինքի հանձնաժողովի անդամ»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *