Դատարանը երկամսյա տնային կալանք կիրառեց Արա Նախշքարյանի նկատմամբ

Րոպեներ առաջ ​ՀՀ հակակոռուպցիոն դատարանը երկամսյա տնային կալանք սահմանելց «Համազգային հայ կրթական և մշակութային հիմնադրամի» Գյումրու գրասենյակի տնօրեն, ՀՅԴ անդամ և «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանի նկատմամբ։ ​

Դատարանն այս որոշումը կայացրեց մի քանի ժամ տևած դատական նիստից հետո՝ մասնակիորեն բավարարելով իրավապահ մարմինների ներկայացրած միջնորդությունը։ ​

​Արա Նախշքարյանն անցնում է ընտրակաշառք տալու ենթադրյալ դեպքի առթիվ հարուցված քրեական գործով։ Ըստ իրավապահների՝ քննվող դեպքը վերաբերում է 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական փուլում «Հայաստան» դաշինքի օգտին ձայներ հավաքելու նպատակով ընտրողներին նյութապես շահագրգռելուն կամ ընտրակաշառքի միջնորդությանը։

​Պաշտպանական կողմն ու Նախշքարյանի աջակիցները, սակայն, չեն ընդունում առաջադրված մեղադրանքը՝ գործընթացը որակելով անհիմն և քաղաքականապես մոտիվացված։ ​Արցախյան պատերազմների մասնակից, հանրային ու մշակութային գործիչ Արա Նախշքարյանի խափանման միջոցի վերաբերյալ առաջիկայում պաշտպանական կողմը հանդես կգա լրացուցիչ հայտարարություններով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *