Անկարայում ձերբակալվել է Էթիմեսգութ համայնքի ընդդիմադիր ղեկավարը․ Halk TV

Թուրքիայի մայրաքաղաքի Էթիմեսգութ համայնքի ղեկավար Էրդալ Բեշիքչիօղլուն և նրա մի քանի ենթականեր հուլիսի 30-ի առավոտյան ոստիկանության կողմից ձերբակալվել են կոռուպցիայի գործի քննության շրջանակում։ Այս մասին հայտնել է Halk TV հեռուստաալիքը։

Բեշիքչիօղլուն, որը հայտնի է «Բեհզաթ. Սերիական հանցագործություններ Անկարայում» (Behzat., 2010-2019) դետեկտիվ սերիալով, ներկայացնում է ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը։

Հուլիսի 11-ին ոստիկանությունը ձերբակալել էր նաև Անկարայի Չանքայա համայնքի ղեկավար Հյուսեյն Ջանին։ Կալանավորվել էր 30 մարդ։ Ջանը նույնպես ներկայացնում է ընդդիմադիր ճամբարը։

Ամենամեծ հակակոռուպցիոն գործողությունն իրականացվել էր Ստամբուլում՝ 2025 թվականի մարտին, երբ ձերբակալվել, ապա կալանավորվել էր նախկին համայնքապետ Էքրեմ Իմամօղլուն։ Նրան մեղադրանք է առաջադրվել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, կաշառակերության, հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման և խարդախության հոդվածներով։ Ընդհանուր առմամբ՝ Իմամօղլուին մինչև 2352 տարվա ազատազրկում է սպառնում։ Նրա գործով դատավարությունը շարունակվում է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *