«Մոսկվան շահագրգռված է ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությամբ և Երևանի հետ սերտ հարաբերությունների պահպանմամբ». «Իզվեստիա»

Եվրամիությունը
Հայաստան
ից կարող
է պահանջել վիզային ռեժիմ
սահմանել
Ռուսաստանի հետ՝ երկրի եվրաինտեգրման
ճանապարհին հետագա
առաջ
խաղացման շրջանակներում։

Այս
մասին հայտնել է «Իզվեստիա» թերթը՝ հղում անելով աղբյուրներին և փորձագետներին։

 

Թերթի տեղեկություններով՝ այս
հարցը կարող է դառնալ ԵՄ-ի հետ Երևանի համագործակցությունը խորացնելու պայմաններից
մեկը, քանի որ Բրյուսելը ձգտում է թեկնածու երկրների միգրացիոն քաղաքականությունը
համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին։

 

Ինչպես
նշում են հրապարակման հեղինակները, վիզային ռեժիմի հնարավոր
սահմանումը
կարող է բարդացնել երկու երկրների միջև քաղաքացիների տեղաշարժը և դառնալ Երևանի
ու
Մոսկվայի միջև հարաբերությունների ամենազգայուն հարցերից մեկը։

 

«Ռուսաստանի
հետ վիզային ռեժիմ
սահմանելը հղի է Հայաստանի համար ծանր տնտեսական հետևանքներով՝ հաշվի
առնելով, որ 2025 թվականին ռուսները
ապահովել են
հանրապետության զբոսաշրջային հոսքի մոտ 40%-ը (ավելի քան 900
հազար
մարդ):
Բացի դրանից, Ռուսաստանից փոխանցումները, որոնք 2025 թվականին կազմել են 3,87 միլիարդ
դոլար,
ձևավորում են Հայաստանի ՀՆԱ-ի մեկ ութերորդ մասը, և
դրանց դադարեցումը կհարվածի արտարժույթի
ստացումներին»,-
գրում է «Իզվեստիան»:

Պարբերականը նշում է, որ
Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին և երկկողմ կապերի հնարավոր խզումը բազմաթիվ խնդիրներ
կստեղծեն
նաև Ռուսաստանի համար. «Մոսկվան կկորցնի իր ռազմավարական հենարանը Անդրկովկասում,
սպառնալիքի տակ կհայտնվի Գյումրիում մեր ռազմաբազայի աշխատանքը: Վերջապես, առանց վիզայի ռեժիմի դադարեցումը և առևտրի կրճատումը կբարդացնեն
լոգիստիկ շղթաները: Հետևաբար Մոսկվան նույնպես
շահագրգռված է Հայաստանի անդամակցությամբ ԵԱՏՄ-ին և նրա հետ սերտ հարաբերությունների պահպանմամբ»:

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *