Դատարանը երկարաձգեց Վահագն Չախալյանի տնային կալանքը

Դատարանը որոշում է կայացրել ևս մեկ ամսով երկարաձգել Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված տնային կալանքի ժամկետը։

Տնային կալանքը երկարաձգվել է մինչև սեպտեմբերի 4-ը։ Որոշմամբ Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը շարունակում է գործել սահմանված ժամկետում։

Հիշեցնենք` «Կամք» նախաձեռնության ղեկավար և ակտիվիստ Վահագն Չախալյանը կալանավորված է 2025 թվականի հուլիսի 5–ից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *