Հայտնի երգիչը` դատարանի առաջ․ D4vd-ը ձերբակալվել է դեռահասի սպանության կասկածանքով

Ամերիկացի երգիչ D4vd-ը (իսկական անունը՝ Դեյվիդ Էնթոնի Բերկ) ձերբակալվել
է Լոս Անջելեսում՝ 14-ամյա դեռահասի սպանության կասկածանքով։

 

Քննության տվյալներով՝ զոհը՝  Սելեստա Ֆերնանդեսը, անհետացել
էր 2024 թվականին։ Նրա աճյունը հայտնաբերվել է 2025 թվականի սեպտեմբերին՝ Լոս Անջելեսում, ավտոմեքենայի ներսում։
Ավելի ուշ պարզվել է, որ մեքենան գրանցված է եղել երգչի հասցեով։

 

Դատաբժշկական փորձաքննությունը հայտնել է, որ մարմինը գտնվել է
խիստ քայքայված վիճակում, ինչի պատճառով մահվան հստակ պատճառը դեռևս չի հաստատվել։
Միևնույն ժամանակ, իրավապահները նշում են, որ հայտնաբերված մի շարք նյութական ապացույցներ,
այդ թվում՝ անձնական իրեր և դաջվածքի համընկնումներ, կարող են կապ հաստատել երգչի և
զոհի միջև։

 

Ոստիկանության տվյալներով՝ ձերբակալությունը իրականացվել է երկարատև
հետաքննությունից հետո։ Ներկայումս D4vd-ը գտնվում է կալանքի տակ, իսկ նրա պաշտպանական
կողմը հերքում է առաջադրված կասկածները՝ հայտարարելով, որ երգիչը կապ չունի կատարվածի
հետ։

 

Գործը դեռևս գտնվում է նախաքննության փուլում, և սպասվում են նոր
զարգացումներ։ Դատախազությունը մոտ ժամանակներում պետք է որոշի՝ առաջադրե՞լ պաշտոնական
մեղադրանք, թե՞ ոչ։

 

Սկանդալի ֆոնին երգիչը դադարեցրել է իր համերգային շրջագայությունները
և ժամանակավորապես հեռացել հանրային ակտիվությունից։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *