Ուկրաինական Օդեսա նավահանգստի շրջանում անօդաչու թռչող սարքերը հարձակվել են ATA-2 բեռնանավի վրա։ Նավի անձնակազմում եղել են Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիներ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Նրանց տեղեկություններով՝ Albatros Corporation ընկերությանը պատկանող նավը ենթարկվել է երեք ԱԹՍ-ների հարձակման և լուրջ վնասվածքներ ստացել։
Միջադեպից հետո բեռնանավն ուղղություն է վերցրել դեպի ռումինական Սուլինա նավահանգիստ։
Նավում եղել է անձնակազմի 13 անդամ, որոնցից մեկը՝ Թուրքիայի, իսկ 12-ը՝ Ադրբեջանի քաղաքացիներ։
Նախնական տեղեկություններով՝ հարձակման հետևանքով նավաստիներից ոչ ոք չի զոհվել և վնասվածքներ չի ստացել։
Հաղորդվում է, որ պատահարի փաստով պաշտոնական հարցում է ուղարկվել համապատասխան գերատեսչություններին՝ դեպքի հանգամանքները պարզելու համար։