ԱՄՆ ֆինանսների նախարարությունն ընդլայնել է պատժամիջոցներն իրանական Mahan Air ավիաընկերությանն առնչվող ցանցի դեմ

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ, որոնք, Վաշինգտոնի պնդմամբ, առնչություն ունեն իրանական մասնավոր Mahan Air ավիաընկերության հետ։

Պատժամիջոցների ցանկում ընդգրկվել են Չինաստանից և Հնդկաստանից երեք զբոսաշրջային և լոգիստիկ ընկերություններ, ռուսական բեռնափոխադրող ընկերություն, ինչպես նաև իրանական ստարտափ-ստուդիա, հետևում է ամերիկյան գերատեսչության թարմացված ցանկից։

ԱՄՆ-ը Mahan Air-ի նկատմամբ պատժամիջոցներ էր սահմանել դեռևս 2011 թվականին՝ հայտարարելով, որ ավիաընկերությունն աջակցություն է ցուցաբերում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին։

2024 թվականին Mahan Air-ի նկատմամբ պատժամիջոցներ էր սահմանել նաև Եվրամիությունը՝ ավիափոխադրողին մեղադրելով Ռուսաստանին անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ մատակարարելու մեջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *