Իրաքը հայտարարել է, որ նախապես տեղեկացված չի եղել ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի հարվածների մասին

Իրաքի կառավարությունը հայտարարել է, որ չի թույլատրել որևէ ռազմական գործողություն իր տարածքում և թույլ չի տա երկրի օգտագործումը որպես հարթակ հարևան պետությունների դեմ հարձակումների համար։

Կառավարության ներկայացուցիչ Հայդեր ալ-Աբուդին Al-Iraqiya News TV հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է, որ Բաղդադը նախապես տեղեկացված չի եղել չորեքշաբթի գիշերը իրաքյան յոթ նահանգներին հասցված հարվածների մասին։

«Իրաքը թույլ չի տվել և թույլ չի տա իր տարածքն օգտագործել հարևան երկրների վրա հարձակումների համար։ Կառավարությունը նաև որևէ թույլտվություն չի տվել Իրաքի ներսում հարձակումներ իրականացնելու համար»,- հայտարարել է ալ-Աբուդին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *