Շինաշխատանքների ժամանակ ավտոկռունկը կողաշրջվել է. բանվորն ու վարորդը տեղափոխվել են հիվանդանոց. մանրամասներ

Մեր տեղեկություններով երեկ Արտաշատում ավտոկռունկ է վթարվել, ինչի հետևանքով մարդիկ են տուժել։

ՆԳՆ ոստիկանությունից մեր հարցին ի պատասխան հայտնեցին. «Հուլիսի 30-ին ժամը 14․52-ին Արտաշատի ԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ Ա․Խաչատրյան փողոցում ավտոկռունկը շուռ գալու հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են դիմել երկու անձ։

Համայնքային ոստիկանությունից մեկնած խումբը պարզել է, որ ավտոկռունկով շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ՝ չի պահպանվել հավասարակշռությունը, ինչի հետևանքով ավտոկռունկը կողաշրջվել է։ Կռունկավարն ու բանվորը վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի Բ/Կ։

Հանգամանքները պարզվում են։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել է ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչություն»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *