
ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Իգնացիո Կասիսը օգոստոսի 4-5-ը պաշտոնական այցով կայցելի Ադրբեջան, հայտնել է դաշնության ԱԳՆ-ն։
Բաքվում Կասիսը բանակցություններ կվարի երկկողմ համագործակցության, Հարավային Կովկասում խաղաղության գործընթացի և տարածաշրջանում ԵԱՀԿ՝ Շվեյցարիայի նախագահության դերի վերաբերյալ։ Ադրբեջան այցից հետո ԵԱՀԿ գործող նախագահը կմեկնի Թուրքմենստան։
Նրա տարածաշրջանային շրջագայությունը կշարունակվի աշնանը՝ նախատեսելով այցեր Հայաստան և Վրաստան։