Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում | Նորություններ Հայաստանից, Արցախից (Լեռնային Ղարաբաղ) և աշխարհից

Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում

Այսօր՝ ապրիլի 19-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի Մ2 ավտոճանապարհի Արարատ բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Jeep» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն։ Ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ վարորդներից մեկը ժամկետային զինծառայող է։ Բախման հետևանքով «Jeep»-ը գլխիվայր շրջվել է։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով, մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 55-ամյա Տարոն Խ-ն է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *