Աֆրիկայի հյուսիսային ափին գտնվող իսպանական Սեուտա ինքնավար քաղաքում միգրանտների զանգվածային ներհոսքը Իսպանիայի տարածքային ամբողջականության խախտում է։ Այս մասին հայտարարել է քաղաք ժամանած Թագավորության կառավարության ղեկավար Պեդրո Սանչեսը։ Նրա ելույթը հեռարձակվել է կառավարության պաշտոնական կայքում։
Վարչապետը տեղի ունեցածն անվանել է «հարձակում և Իսպանիայի տարածքային ամբողջականության ոտնահարում»։