Մասկը մերժել է Զելենսկու՝ միմյանց հետ հանդիպելու հրավերը․ ԶԼՄ

ԱՄՆ կատարած իր վերջին այցի ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ցանկացել է հանդիպել ամերիկացի միլիարդատեր և SpaceX-ի սեփականատեր Իլոն Մասկի հետ՝ քննարկելու Ռուսաստանում բալիստիկ հրթիռների կայանքներին հարվածելու ծրագիրը, հաղորդում է The Atlantic-ը։

Հրապարակմանը հայտնի է դարձել, որ Ուկրաինան ցանկանում է թույլտվություն ստանալ Starlink-ն այս նպատակով օգտագործելու համար։ Միլիարդատերը մերժել է հրավերը։

Զելենսկին խնդրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին քննարկել այս հարցը Մասկի հետ։ Հրատարակության տվյալներով՝ Թրամփը Զելենսկուն ասել է, որ կխոսի, բայց չի նշել զրույցի ժամկետը կամ իր վերջնական որոշումը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *